Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.11.2012 | 11:55

«Ասում են, թե երբեք չար բան չեն խոսում, բայց չէ՞ որ ինչ խոսում է այդ ժողովուրդը, չարություն է։ Մի՛ սարսափեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ անհանգստացեք։ Իրեն` զորությունների Տիրո՛ջը, սրբացրեք, թող ձեր վախը Նա՛ լինի։ Եթե հույսդ նրա վրա դնես, նա քեզ համար սրբություն կլինի, և քո ոտքը քարին չի դիպչի, դու չես սայթաքի։ Բայց Հակոբի անունը որոգայթի և Երուսաղեմի դարանակալ ծործորների մեջ է։ Դրա համար էլ այնտեղ շատերը պիտի ուժասպառ լինեն, ընկնեն ու խորտակվեն, մարդիկ, որոնք ապահովության մեջ էին, պիտի ենթարկվեն պաշարման։
Եսայու մարգարեություն 8. 12-15

Դիտվել է՝ 3798

Մեկնաբանություններ